Փեյնտբոլ

Գինը

8000 AMD

«Ամրոցի գրավում» «Ամրոցի գրավում» խաղին մասնակցում են 2 թիմեր՝ յուրանքանչուրում 8-12 խաղացող ըստ անհրաժեշտության կարող են նաև ավելի: Թիմերի անդամներին բաժանվում են տարբերակիչ թևկապներ: Թիմերից մեկը հանդես է գալիս «Հարձակվողի», մյուսը՝ «Պաշտպանվողի» դերում: Դերերը որոշվում են վիճակահանությամբ: Մինչ սկսելը խաղի մասնակիցները անցնում են համապատասխան հրահանգավորում, ծանոթանում խաղի կանոններին, որից հետո միայն ստանում են լիցքավորված զենքերը: Մրցավարը թիմերին ծանոթացնում է խաղի անցկացման տեղանքին՝ մանրամասն ցույց տալով խաղադաշտի սահմանները: Հրահանգավորումները ստանալուց և խաղադաշտին ծանոթանալուց հետո «Պաշտպանվող» թիմը դիրքավորվում է իր բազայում, որը պայմանականորեն անվանում են «Ամրոց»: «Հարձակվող» թիմը դիրքավորվում է ըստ իր մշակած ռազմավարության: Խաղը սկսվում է մրցավարի կողմից «խաղի մեկնարկ» հայտարարելուն պես: Խաղի ընթացքում «Հարձակվող» թիմի նպատակն է ամեն գնով գրավել ամրոցը, որին հակառակ «Պաշտպանվող» թիմի նպատակն է թույլ չտալ հակառակորդի թիմի նույնիսկ մեկ խաղացողի ներթափանցումը «Ամրոց»: Խաղի մասնակիցներից յուրաքանչյուրն ունի մեկ կյանք: Անկախ այն բանի, թե որտեղ է դիպել գնդակը, մասնակիցը համարվում է խոցված և լքում է խաղը : Խաղը ավարտվում է, երբ «Հարձակվող» թիմի գոնե մեկ անդամին հաջողվում է ներթափանցել ամրոց կամ երբ «Պաշտպանվող» թիմին հաջողվում է խոցել հակառակորդ թիմի բոլոր մասնակիցներին: Խաղի տևողությունը 30 րոպե է:

Փեյնտբոլը ռազմականացված խաղ է, որը պատճառում է աննկարագրելի հաճույք: Փեյնտբոլը իմիտացնում է փոքր մարտական խմբերի գործողությունները: Այն իրականացվում է զենքերով որոնք իրենցից ներկայացնում են ներկերով լցված գնդակներ կրակող գազային համակարգեր: Խաղացողները բաժանվում են թիմերի և կարողանում են կատարել պայմանական մարտական խնդիրներ: Փեյնտբոլը ունի համապատասխան հանդերձանք և սարքավորումներ, որոնք ներկայացված են նկարներում ու տեսանյութերում և որոնք տրամադրվում են մեր կողմից: Դրանք հիմնականում նախատեսված են ավելի անվտանգ և ավելի հարմարավետ խաղ անցկացնելու համար: Մեր ընկերությունը կարող է իրականացնել փեյնտբոլի խաղեր, ինչպես փոքր թիմերի համար այնպես էլ կորպորատիվ փաթերթներով մեծ ընկերությունների համար:

«Դրոշակ» «Դրոշակ» խաղին մասնակցում են 2 թիմեր՝ յուրանքանչուրում 8-12 խաղացող, ըստ անհրաժեշտության կարող են նաև ավելի: Թիմերի անդամներին բաժանվում են տարբերակիչ թևկապներ: Մինչ սկսելը խաղի մասնակիցները անցնում են համապատասխան հրահանգավորում, ծանոթանում խաղի կանոններին, որից հետո միայն ստանում են լիցքավորված զենքերը: Մրցավարը թիմերին ծանոթացնում է խաղի անցկացման տեղանքին՝ մանրամասն ցույց տալով խաղադաշտի սահմանները: Հրահանգավորումները ստանալուց և խաղադաշտին ծանոթանալուց հետո թիմերից յուրաքանչյուրը դիրքավորվում է իր բազայում՝ այնտեղ տեղակայելով նաև թիմի դրոշակը: Խաղը սկսվում է մրցավարի կողմից «խաղի մեկնարկ» հայտարարելուն պես: Խաղի ընթացքում յուրաքանչյուր թիմի նպատակն է հնարավորինս արագ գրավել և իրենց բազա բերել հակառակորդ թիմի դրոշակը: Նույն ժամանակ պահելով սեփական դրոշակը: Խաղի մասնակիցներից յուրաքանչյուրն ունի մեկ կյանք: Անկախ այն բանի, թե որտեղ է դիպել գնդակը, մասնակիցը համարվում է խոցված և լքում է խաղը : Խաղը ավարտվում է, երբ թիմերից մեկը գրավում է մյուսի դրոշակը կամ երբ թիմերից մեկի բոլոր մասնակիցները խոցվում են: Խաղի տևողությունը 20 րոպե է: Այն պարագայում, երբ լրանում է խաղին հատկացված ժամանակը, սակայն թիմերից ոչ մեկին չի հաջողվում գրավել մյուսի դրոշակը, խաղի հաղթող է ճանաչվում նվազագույն կորուստներ կրած թիմը: Խաղը մասնակիցների մոտ զարգացնում է ճիշտ մարտավարության մշակման, արագաշարժության, տեղում կողմնորոշվելու ունակությունները, հրամանատար-ենթակա հարաբերությունների հստակությունը և այլն: